Իռլանդացի ֆանատ Քոննոր Քեննինգհեմը «Եվրո-2012»-ի անցումային առաջին խաղին Տալլին էր ժամանել առանց խաղի տոմսի: Մարզադաշտի մոտ Քոննորը բաց դուռ է տեսնում, որը տանում է դեպի տեխնիկական գոտի: Շարժվելով այդ ուղղությամբ` ֆանատը գտնում է գնդակներով լի ցանց և Էստոնիայի հավաքականի մարզչական համազգեստ:
Ֆանատը հագնում է համազգեստը, շարժվում դեպի մարզադաշտ և խաղին 15 րոպե հետևում Էստոնիայի հավաքականի պահեստայինների նստարանից, մինչև նրան նկատում է պահեստային մրցավարը:
Խաղից հետո Քոննորը մարզչական համազգեստով և գնդակներով լի ցանցն ուսին մտնում է մարզադաշտ և հաղթանակի կապակցությամբ շնորհավորում Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներին:








































