Դերասան Հյու Գրանտը The Mail on Sunday–ին մեղադրում է իր հեռախոսային խոսակցությունները լսելու մեջ:
Associated Press-ը գրում է, որ 2007 թվականին նույն մեղադրանքով դերասանը շահել է The Mail on Sunday-ի դեմ ուղղված դատը: Հիմա նա կրկին համոզված է, որ The Mail on Sunday–ում իր մասին հրատարակված տեղեկությունը հնարավոր էր ձեռք բերել միայն հեռախոսային խոսակցությունը լսելու միջոցով:
Հյուն նաև մեղադրում է շաբաթաթերթին այն բանի մեջ, որ վերջինս ամբողջ ամառ թունավորել է իրեն երեխա պարգևած կնոջ կյանքը` զանգահարելով ու սպառնալով:
Նախկինում Հյու Գրանտի հեռախոսային խոսակցությունները լսել էր նաև Ռուպերտ Մերդոկի News Corporation–ը: Հյուն բողոքել էր նրանց դեմ, և արդյունքում շատ գործակալություններ հրաժարվել էին գովազդ տեղադրել Մերդոկի շաբաթաթերթում:









































