«Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Կառլոս Տևեսը հաղթանակ է տարել գոլֆի մրցաշարում, որը տեղի է ունեցել Բուենոս-Այրեսում: Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Հարավային Ամերիկայում մեծ ճանաչում ունեցող Gran Premio Internacional Los Pinguinos մրցաշարում հաղթող է ճանաչվել պրոֆեսիոնալ գոլֆիստ Սեբաստիան Ֆերնանդեսի հետ մեկտեղ:
Հիշեցնենք, որ Տևեսը երկրորդ անգամ ինքնակամ լքել է «Մանչեսթեր Սիթի»-ն և ուղևորվել իր հայրենիք: Սպասվում է, որ ֆուտբոլիստը կտուգանվի 396 հազ. եվրոյով, որը կազմում է արգենտինացու 2 շաբաթվա աշխատավարձը:






































