Ռաֆայել Նադալը Լոնդոնի մրցաշարում հաջող մեկնարկեց: Իսպանացին 6:2, 3:6, 7:6 (7:3) հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մերդի Ֆիշի նկատմամբ:
Խաղից հետո աշխարհի 2-րդ ռակետը նշեց.«Այս հաղթանակն ինձ համար շատ կարևոր էր: Այն ինձ վստահություն կհաղորդի: Ես առաջին սեթը լավ անցկացրի, իսկ երկրորդն ինձ համար շատ բարդ ստացվեց: 0:1 և 40:15 հաշիվների ժամանակ կոպիտ սխալներ գործեցի, ինչը Ֆիշին առավելություն տվեց, սակայն կարողացա հավասարեցնել խաղը: Տարած հաղթանակից հետո շատ երջանիկ եմ»:









































