Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Կառավարությունը լրիվ Ցռան Վերգոյի կարգավիճակում է. Հ. Առաքելյան

«Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը լուր է տարածում, թե իրեն սպառնում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ուրբաթ օրը կառավարության կայքում տեղադրված հայտարարության մասին, թե ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը սպառնում է վարչապետին ու արդարադատության նախարարին` նշեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը:

Նա ասաց, որ վարչապետն իր լրատվական ծառայության միջոցով հայտարարություն է տարածում այն ժամանակ, երբ ինքը գնացել էր Վրաստան. «Ղզիկի պես փախնում է ու նման հայտարարություն անում` տպավորություն ստեղծելով, թե ինքը Վրաստանում կարևոր պայմանագրեր է ստորագրում, իսկ Հայաստանում իր վրա ցեխ են շպրտում: Բայց ես սպասեցի` մինչև նա գա, որ նոր խոսեմ»:

Առաքելյանը տեղեկացրեց, որ այդ ֆաքսերը կառավարություն ինքն է ուղարկել, բայց կառավարության կայքում դրանք կիսատ են տեղադրված, և կարևոր դրույթները նշված չեն:

Նա լրագրողներին ներկայացրեց իր ուղարկած ֆաքսերն ամբողջությամբ և նշեց, որ այդ ֆաքսերը կանխամտածված է ուղարկել. «Ես շանտաժ չեմ արել, ոչ էլ սպառնացել եմ, այլ արդարադատության նախարարին ներկայացրել եմ իմ հետագա քայլերը: Ի՞նչ է, երբ մարդը խոսում է օրենքների մասին, շանտա՞ժ է անում: Սա զավեշտ է, երբ կառավարությունը դիմում է մամուլին, թե` եկեք մեզ փրկեք: Իսկ եթե շանտաժ է, օրենք կա` թող կիրառեն»:

Հարություն Առաքելյանը նկատեց, որ շանտաժ իրականացնում է հենց արդարադատության նախարարությունը ՀՌԱԿ-ի նկատմամբ` չհաստատելով ՀՌԱԿ վերջին համագումարի որոշումը իր ատենապետության վերաբերյալ:

«Հիմա Սասունցի Դավիթը գալիս է ու ասում` ով քնած ա, արթուն կացեք, ի՞նչ է, դա շանտա՞ժ է: Ես չեմ ուզում ինձ Սասունցի Դավթի հետ համեմատել, բայց կառավարությունը լրիվ Ցռան Վերգոյի կարգավիճակում է հանդես գալիս»:

Նա նաև տեղեկացրեց, որ իրեն հրավիրել է Կենտրոնի դատախազության դատախազ Խաչիկյանը և սպառնացել` եթե շարունակեն իրենց հանրային գործունեությունը, ապա հետագայում լավ չի լինի. «Ստացվում է Խաչիկյանները միայն ֆիլմերում չեն խայտառակում ռեսպուբլիկան»:

Հարություն Առաքելյանը նշեց, որ իր ատենապետությունը արդարադատության նախարարությունը չի հաստատում, որովհետև տարիներ շարունակ ինքը խոսել է «Նաիրիտի» հարցում վարչապետի իրականացրած անօրինական քայլերի մասին. «Հիմա էլ վարչապետն ինձ գցել է նեղը ու իր ընկերոջ`անարդարության նախարարի միջոցով չի ուզում հաստատել իմ ատենապետությունը»:

Ըստ Առաքելյանի` ՀՌԱԿ նախկին ատենապետ Էդվարդ Անտինյանը, որը կիրովականցի է ու վարչապետի եղբայրների ընկերը, իր դեմ է գործում. «Փաստորեն, կիրովականցիների մաֆիան պայքարում է իմ դեմ, որպեսզի ես չխոսեմ «Նաիրիտում» կատարված անօրինականությունների մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում