Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին` ժ. 05.59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Ավետիսյան փողոցի 40 հասցեի մոտակայքում մեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժ. 06.10-ին:
Այրվել է Լ. Խաչատրյանին պատկանող 65 ՍԼ 990 պետհամարանիշով «Զապոռոժեց» մակնիշի ավտոմեքենան: