Բարաք Օբամայի նախընտրական շտաբը մտադիր է նրա վերընտրման համար դրամական միջոցներ հավաքել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղերից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Կարմելո Էնտոնին, Կրիս Պոլը, Կևին Դյուրանտը, Դուայտ Հովարդը և Կրիս Բոշը, դեկտեմբերի 12-ին կմասնակցեն ԱՄՆ-ի մայրաքաղաքում անցկացվող խաղին, որից ստացված գումարները կտրվեն նախընտրական շտաբին՝ Օբամայի քարոզարշավի կազմակերպման համար: Տոմսերի արժեքը կլինի սկսած 100 դոլարից՝ մինչև 5000 դոլար:
Հավաքված միջոցներից ֆինանսական օգնություն կտրվի նաև մյուս դեմոկրատներին:









































