Բուենոս-Այրեսում 82 տարեկան հասակում մահացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մայրը: Իր կյանքի վերջին օրերը Դալմա Սալվադորա Ֆրանկոն անց է կացրել Արգենտինայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում, իսկ Մարադոնան եղել է նրա կողքին:
Այս կապակցությամբ Արգենտինայի առաջնության 15-րդ տուրի մեկնարկային՝ «Ինդեպենդենտե» – «Օլիմպո» խաղի մեկնարկից առաջ տեղի ունեցավ լռության րոպե:






































