Նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 5-րդ հանրապետական մրցույթը:
Մրցույթը նվիրված է ՀՀ անկախության 20 և խմբերգային արվեստի երախտավոր, խմբավար Արամ Տեր-Հովհաննիսյանի 125-ամյակներին:
Մրցույթի եզրափակիչ գալա համերգը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Մրցույթին մասնակցել են հանրապետության 73 մանկապատանեկան երգչախմբեր Երևանից, ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Վայոց ձորի մարզերից:
Մրցույթի 1-ին փուլն անցկացվել է հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ը՝ ՀՀ մարզերում, 2-րդ փուլն անցկացվել է նոյեմբերի 11-12-ը՝ Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում:










































