Ջորջ Քլունին փորձում է ստանալ Սթիվ Ջոբսին նվիրված ֆիլմում նրա դերը:
Ինչպես հայտնում է Now բրիտանական պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, ներկայումս Sony Pictures ընկերությունը բանակցություններ է վարում ձեռք բերելու հոկտեմբերի սկզբին մահացած Apple ընկերության նախկին տնօրենի մասին կենսագրական ֆիլմը էկրանավորելու իրավունքը:
Հիշեցնենք, որ վերջերս լույս տեսած Սթիվ Ջոբսի կենսագրական գրքի հեղինակը Time ամսագրի նախկին տնօրեն և CNN-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Վալտեր Իսաակսոնն է:
Ֆիլմի էկրանավորումը կարող է արժենալ 1-3 միլիոն դոլար: Sony Pictures ընկերությունը անցած տարի նկարահանել էր «Սոցիալական ցանց» ֆիլմը, որը պատմում է Facebook-ի ստեղծման մասին:
Իսաակսոնի գիրքը լույս է տեսել հոկտեմբերի 24-ին: Գրքի ստեղծման հիմքում ընկած են Սթիվ Ջոբսի հետ 40 հարցազրույցները և 100 զրույցները իր ընկերների, ընտանիքի անդամների, գործընկերների և մրցակիցների հետ:









































