ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի օրերը հաշված են, որովհետեև «նա չի կարող դիմադրել, դժբախտաբար, ուժեղացող զինված ընդդիմությանը, որը միգուցե և ղեկավարվում է իր իսկ բանակում ծառայող դավաճանների կողմից»:
Մարտ ամսին թվում էր, թե Քլինթոնը հույս ուներ, որ Ասադը այլ ուղի կբռնի: Այն ժամանակ նա հարցազրույցում ասել էր, որ «Կոնգրեսի երկու կուսակցությունների շատ անդամներ, ովքեր վերջերս եղել են Սիրիայում, կարծում են, որ նա բարեփոխիչ է»:









































