Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը տեղափոխվել է հիվանդանոց:
87-ամյա այրի Դանիելա Միտերանին տեղափոխել են փարիզյան հիվանդանոցներից մեկը: Այս տարի նա մեկ անգամ արդեն հայտնվել էր հիվանդանոցում շնչառական անբավարարության պատճառով:
BBC-ն հայտնում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ պատճառներով են այս անգամ տիկնոջը տեղափոխել հիվանդանոց:
Հիշեցնենք, որ նրա ամուսինը՝ Ֆրանսուա Միտերանը, 10 տարի եղել է Ֆրանսիայի նախագահը: