Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք տոնական համերգը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյակին:
Համերգի դիրիժորն է Հարություն Արզումանյանը, որպես մենակատարներ հանդես կգան սոպրանոներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, մեցցո սոպրանոներ Քրիստինե Սահակյանը, տենոր Պերճ Քարազյանը:
Համերգին կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, «Էտյուդ հրեական թեմաներով» ստեղծագործությունը, «Ղրիմյան էսքիզները», «Երևանյան էտյուդներից» «Էնզելին», սիմֆոնիկ և վոկալ հատվածներ «Ալմաստ» օպերայից :
Համերգին կհնչի նաև Ռիխարդ Շտրաուսի Տերցետը «Վարդերի ասպետը» օպերայից:










































