Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում իր թիմը համալրել բարձրակարգ հարձակվողով և այդ դիրքի լավագույն թեկնածուն համարում է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին:
Անգլիական կողմը պատրաստ է հնարավոր տրանսֆերի դիմաց վճարել 49 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Իգուաինը «Ռեալ»-ի հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2016 թվականը, և ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն ցանկանում բաց թողնել իրենց ֆուտբոլիստին:
Միևնույն ժամանակ Վիլլաշ-Բոաշը հայտարարել է, որ անհնար ոչինչ չկա:








































