Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել Եվրամիությանը խստացնել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Ժյուպեն դեմ է արտահայտնվել Սիրիայում ռազմական ուժի կիրառմանը` ընդգծելով, որ ռազմական միջամտությունը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի դեպքում:
Ժյուպեի խոսքերով` Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են համագործակցել Սիրիայի ընդդիմության հետ:
Հիշեցնենք. նոյեմբերի 16-ին Ֆրանսիան հետ կանչեց իր դեսպանին Դամասկոսից և փակեց հյուպատոսական գրասենյակները Սիրիայի տարածքում:










































