Գերմանական eBay ինտերնետ աճուրդում որդեգրման են դրվել Իզերլոնից երկու նորածիններ: Ինչպես հաղորդում է Dpa գործակալությունը, դա պարզել է Հագեն քաղաքի մի բնակչուհի, որն անմիջապես դիմել է երեխաների պաշտպանության վարչություն: Պաշտոնյաներն, իրենց հերթին, կապվել են ինտերնետ-աճուրդի ներկայացուցիչների հետ: Ոստիկանությունն սկսել է հետաքննել դեպքը:
Գերմանական eBay-ից գործակալությանը հայտնել են, որ արտասովոր «նմուշի» հայտնվելուց հետո 45 րոպեի ընթացքում իրենք շուրջ 20 բողոք են ստացել:
Աճուրդի ներկայացուցիչների խոսքերով, դա հնարավոր է ինչ-որ մեկի չար կատակն է: Այս կարծիքին են նաև երեխաների պաշտպանության վարչության ներկայացուցիչները:
Այնուամենայնիվ, չի բացառվում, որ ինչ-որ մեկն իրոք երեխաների համար որդեգիրներ է փնտրում:









































