Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին` ժ. 16.11-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոց փողոցի 27 շենքի 18-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքել դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնարարանի միջանցքում հայտնաբերել են 1939թ. ծնված Ռ. Մխիթարովայի դին և հանձնել 1-03 ծառայության աշխատակիցներին:









































