Մայքլ Ջեքսոնի մահճակալի գլխավերևի փորագրված հատվածը, որի վրա 2009 թվականին մահացել է փոփ-աստղը, հանվել է աճուրդից:
Ինչպես Reuters գործակալությանը պատմել է Julien’s Auctions աճուրդի տան տնօրեն Դարրեն Ջուլիենը, վաճառքը չեղյալ հայտարարելու որոշումը կայացվել է Ջեքսոնի հարազատների ցանկությամբ:
«Մեր աճուրդային տունը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Ջեքսոնի ընտանիքի հետ և չի ցանկանում վրդովել նրա հարազատներին»,- ասել է Ջուլիենը: Նա նաև հավելել է, որ իրենց նպատակն է պահպանել Ջեքսոնի, նրա կյանքի և գործունեության մասին լավ տպավորությունները:
Associated Press գործակալությունն էլ իր հերթին հայտնել է, որ աճուրդում չի վաճառվելու ոչ միայն մահճակալի գլխավերևի հատվածը, այլ նաև մնացած մասերը:
Սակայն մահճակալի վերևի հատվածը Ջեքսոնի անձնական իրերից միակն է, որ հանվել է աճուրդից: Դեկտեմբերի 17-ին աճուրդի են հանվելու նրա նկարները, կահույքի մի մասը, ինչպես նաև Ջեքսոնի երեխաներից մեկի ուղերձը, որը կավիճով նա գրել է փոքր գրատախտակի վրա: Աճուրդից հինգ օր առաջ Բևեռլի Հիլզում բացվելու է ցուցահանդես, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ աճուրդի հանվող իրերին:









































