«Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր առաջատարներից մեկին՝ Լուիշ Նանիին, թիմում պահելու նպատակով առաջարկում է նոր պայմանագիր:
Նոր համաձայնագրի կնքման դեպքում պորտուգալացին կստանա 120.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ: Ներկայումս ֆուտբոլիստը շաբաթական վաստակում է 90.000 ֆունտ: Նանիի պայմանագիրը «կարմիր սատանաներ»-ի հետ գործում է մինչև 2014 թվականը:








































