Ամստերդամի «Այաքս»-ի երիտասարդ աստղ Քրիստիան Էրիքսենը դարձել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալեքս Ֆերգյուսոնի առաջնային տրանսֆերային նպատակներից մեկը:
Ֆերգյուսոնը պատրաստ է տեղափոխությունների համար իրեն հատկացվելիք գումարից 20 մլն ֆունտը ծախսել դանիացու՝ հնարավոր ձեռքբերման համար և նշեց.
«Ես ցանկանում եմ մեր թիմում տեսնել նրան, և տեղափոխության համար մենք առաջարկում ենք 20 մլն ֆունտ: Էրիքսենը համաշխարհային մակարդակի աստղ կդառնա»:
Ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն և «Բարսելոնա»-ն:








































