Հայտնի երաժիշտ Մականան Հոնոլուլուում շաբաթ երեկոյան ելույթ է ունեցել APES–ի (Ասիական ու Խաղաղօվկիանոսյան երկրների Տնտեսական համագործակցություն) հանձնաժողովի հյուրերի առջև:
Ելույթի ժամանակ երգիչը հանել է պիջակը, որի տակ եղել է շապիկ՝ վրան գրված «Ուոլ Սթրիթ»: Ապա նա երգել է իր ընդդիմադիր երգերից մեկը` We Are The Many-ն:
France Press գործակալությանը տված հարցազրույցում երգիչը նշել է, որ ելույթի ժամանակ ինքը չափազանց լարված է եղել և անհանգիստ, քանի որ չի իմացել, թե հյուրերն ինչպես կարձագանքեն իր ելույթին: Դրան զուգահեռ՝ դրսում աղմուկ են բարձրացրել տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վերջիններս հակագլոբալիստական կոչեր են արել, սակայն տեսնելով անվտանգության աշխատակիցներին՝ հեռացել են:
Լրատվամիջոցները գրում են, որ Բարաք Օբաման այնքան զբաղված է եղել իր զրույցով, որ ուշադրություն չի դարձրել երգչի վրա: Այս իրադարձությունը չի փոխել միջոցառման հետագա ընթացքը: