Չինաստանի կենտրոնական հատվածում` Սիան քաղաքի բարձրահարկ գրասենյակային շենքերից մեկում, այսօր առավոտյան ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, պայթյունի հետևանքով առնվազն 7 մարդ զոհվել է, այդ թվում՝ երեքամյա մի երեխա, 25 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոց:
Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: