ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:
Նոյեմբերի 14-ին` ժամը 12.00-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 1474 հետցնցում:









































