Բրիտանական Դերբիշիր կոմսության ոստիկանները ձերբակալել են 19 փնտրվող հանցագործների, որոնք հավատացել էին նամակին, որում ասվում էր, թե նամակ ստացողը շահել է մեկ արկղ անվճար գարեջուր:
Ինչպես հայտնում է Daily Telegraph-ը, ոստիկանության աշխատակիցները նամակներ են ուղարկել հանցագործների էլեկտրոնային հասցեներին:
Ոստիկանները ներկայացել են որպես մի ընկերության աշխատակիցներ, որը մեկ արկղ անվճար գարեջուր է տրամադրում նամակ ստացողներին: Գարեջուրը ստանալու համար նրանք պետք է զանգահարեին «ընկերության» հեռախոսահամարին:
Ոստիկանները հանցագործներին ասում էին հանդիպման վայրը և ժամը, որտեղ էլ նրանց սպասում էին ոստիկաններն ու անմիջապես ձերբակալում:
Թերթը նշում է, որ ձերբակալվածները մեղադրվում են գողության, կողոպուտի, թալանի և նույնիսկ բռնաբարության մեջ:









































