ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, նոյեմբերի 13-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ ոմն քաղաքացի իրեն նետել է Երևանյան լիճ:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Տարվում են աշխատանքներ քաղաքացուն հայտնաբերելու, դուրս բերելու և նրա անձը պարզելու ուղղությամբ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է «1-03» և «1-02» ծառայությունների հերթապահներին:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: