Թուրքիայի պաշտոնական լրատվական ծառայությունը հայտարարում է, որ իշխանությունները դադարեցնում են որոնողական աշխատանքները Թուրքիայի արևելքում երկրաշարժից քանդված հյուրանոցում:
Անատոլիայի լրատվական գործակալությունը հաղորդում է, որ կիրակի օրը որոնողական և փրկարարական աշխատանքները Բայրամ հյուրանոցում հայտարարվել են ավարտված:
Այս շինությունը մեկն էր այն երկու հյուրանոցներից, որոնք քանդվելէին Վան քաղաքում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի պատճառով: Փրկարարական աշխատանքները մյուս հյուրանոցում ավարտվել էին երկու օր առաջ:
Թուրքիայի աղետների կառավարման գործակալությունը հայտարարում է նվազագույնը 39 զոհի մասին:









































