Ընկերական խաղում «Կրասնոդար»-ը հաղթանակ տարավ «Ռոստով»-ի նկատմամբ՝ 2:1 հաշվով: Իր թիմի կազմում երկու գնդակներն էլ հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ 19-րդ և 21-րդ րոպեներին:
«Ռոստով»-ի կազմում խփած գնդակով պատասխանեց Ռոման Ադամովը՝ 11 մետրանոց հարվածից:








































