NBA-ի կոմիսար Դևիդ Ստեռնը բասկետբոլիստների միության ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ խաղաշրջանը պետք է կազմված լինի առնվազն 70 խաղերից:
Լիգայի ղեկավարությունը չի ցանկանում տեսնել 1999 թ. մրցաշրջանի կրկնությունը, երբ խաղաշրջանում անցկացվեց 50 խաղ:
Հիշեցնենք, որ NBA-ի վերջին առաջարկության համաձայն՝ 72 խաղից բաղկացած խաղաշրջանը կարող է սկսվել դեկտեմբերի 15-ից:
Սակայն այս նախագիծը դեռևս պետք է հաստատվի բասկետբոլիստների կողմից, ինչը գրեթե անհնար է:





































