Հոլանդական «Այաքս»-ի տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
19-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ անգլիական ակումբի՝ իր նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության մասին իրեն տեղեկացրել է իր գործակալը:
«Անիմաստ եմ համարում գումարի համար տեղափոխվել մի ակումբ, որտեղ դու կարող ես դառնալ պահեստային խաղացող»,- նշել է դանիացին:







































