Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Փարիզի «Մաստերս» մրցաշարի կիսաեզրափակչում 6:4, 6:4 հաշվով հաղթելով Տոմաշ Բերդիխին՝ իր մարզական կարիերայում առաջին անգամ դուրս եկավ այդ մրցաշարի եզրափակիչ:
Եզրափակչում Ֆեդերերը ուժերը կչափի Ժո-Վիլֆրեդ Ցոնգա-Ջոն Իսներ մրցավեճի հաղթողի հետ:






































