Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ընթանում է 2011թ. սամբոյի Աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչներ արդեն ավարտել են իրենց ելույթները: 5 մարզիկներից և ոչ մեկը մեդալ չնվաճեց:
Մեդալի ամենաիրական հավակնորդը 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանն էր, ով կիսաեզրափակիչում պարտվեց վրացի սամբիստ Ավթանդիլ Ցինցաձեին՝ այս քաշային կարգի հետագա Աշխարհի չեմպիոնին: 3-րդ տեղի համար պայքարում Տիգրանը պարտվեց բելառուս սամբիստ Անդրեյ Կուրլիպեին և զբաղեցրեց չորրորդ տեղը: