Կայացան «Եվրո-2012»-ի առաջին անցումային խաղերը:
Խորվաթիայի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով ջախջախեց Թուրքիայի հավաքականին: Պատասխան խաղում նույնը կրկնելը թուրքերի համար շատ դժվար կլինի, որում համոզված է նաև Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գուուս Հիդինգը:
Իռլանդիայի հավաքականն էլ իր հերթին մրցակցի հարկի տակ 0:4 հաշվով առավելության հասավ Էստոնիայի ընտրանու նկատմամբ: Թիմի առաջատարը՝ Ռոբբի Քինը, իր հաշվին ձևակերպեց դուբլ:
Գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
Թուրքիա – Խորվաթիա՝ 0:3
0:1 Իվիցա Օլիչ (2’), 0:2 Մարիո Մանջուկիչ (31’), 0:3 Վեդրան Չորլուկա (51’):
Էստոնիա – Իռլանդիա՝ 0:4
0:1 Քեյթ Էնդրյուս (13’), 0:2 Ջոնաթան Ուոլթերս (66’), 0:3 Ռոբբի Քին (71’), 0:4 Ռոբբի Քին (88’, 11մ):
Բոսնիա – Պորտուգալիա՝ 0:0:
Չեխիա – Չեռնոգորիա՝ 2:0
1:0 Վացլավ Պիլար (63’), 2:0 Տոմաշ Սիվոկ (90+3’):








































