Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կուբան»-ի դեմ սկզբունքային մրցավեճից առաջ «Կրասնոդար»-ի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել, որում ասում է. «Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարը ուղղակի սարսափելի խաղ անցկացրեց և սպանեց Հայաստանի երազանքը:
Վերլուծելով խաղը՝ մենք եկանք եզրակացության, որ լավ ենք խաղացել: Սակայն այնպիսի փորձառու թիմի դեմ, ինչպիսին Իռլանդիան է, 10 հոգով՝ առանց փորձառու դարպասապահի խաղալով, դժվար է որևէ սպասելիք ունենալ:
Ես չեմ սիրում մեկնաբանել մրցավարների գործողությունները, բայց մեր պարտության հիմնական մեղավորը մրցավարն էր»: