Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդարձակ հարցազրույց է տվել Կրասնոդարի ֆուտբոլային կայքին, որտեղ խոսելով մի շարք հարցերի մասին, մասնավորապես նշել է.
«Մինչև «Կրասնոդար» տեղափոխվելը ես ունեի բազմաթիվ առաջարկներ, սակայն ընտրեցի այնպիսի թիմ, որին իսկապես իմ որակներն անհրաժեշտ են: Ես միշտ մարտահրավեր եմ նետում կարիերայիս և ճակատագրիս: Ես գերադասում եմ հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալ ավելի թույլ ակումբում, քան ուժեղում նստել պահեստայինների նստարանին: Երբ ես եկա այստեղ, թիմը, վաստակելով 13 միավոր, գտնվում էր ծայրահեղ վիճակում: Բայց հետո մենք կարողացանք շտկել իրավիճակը և նույնիսկ մոտենալ Եվրագավաթային տեղերին: Այդ ժամանակ ես շատ կարևոր գոլեր խփեցի»: