Հետազոտությունների համաձայն` Դյուսելդորֆը գերմանական 15 խոշոր քաղաքներից «ամենադանդաղը»:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle պարբերականը, Հյուսիսային Ռեյնի մայրաքաղաքում` Վեստֆալիում, գրանցվել է ժամանակի ամենաբարձր ցուցանիշը, որն անհրաժեշտ է քաղաքում տեղաշարժվելու համար:
Գերմանական ոչ մի այլ քաղաքում Ա կետից Բ կետը հասնելու համար այնքան ժամանակ չի պահանջվում, որքան Դյուսելդորֆում:
Վեստֆալիան ճանաչվել է «ամենադանդաղ» գերմանական քաղաք: Հոկտեմբերի 29-ին գերմանական Wirtschaftswoche շաբաթաթերթում Arthur D. Little խորհրդատվական ընկերության վարկանշային աղյուսակում քաղաքը գրավել է վերջին հորիզոնականը:
Գերմանիայի 15 ամենախոշոր քաղաքների թվում առաջին հորիզոննական զբաղեցրել է Մյունխենը, որին հաջորդում են Համբուրգը, Բեռլինը, Շտուտգարտը, Լայպցիգը:
Բացի Դյուսելդորֆից` արուտսայդերների թվում են հայյտնվել Քյոլնը. Էսսենը ու Դույսբուրգը:
Միջազգային վարկանշային աղյուսակում առաջին 3 տեղերն զբաղեցրել են Հոնգկոնգը,. Ամստերդամը, Լոնդոնը, Մյունխենը գտնվում է 9-րդ հորիզոնականում:
Հետազոտողներն ուշադրություն ենն դարձրել նաև խոշոր քաղաքների տրանսպորտային համակարգի ռազմավարության վրա` տանսպորտային փոխադրումներում քաղաքային ու արվաձանային բեռնափոխադրումներին, շարժման արագությանը և միջին ժամանակին, որը քաղաքային բնակիչն անցկացնում է աշխատանքի գնալու ճանապարհին:









































