Ստամբուլում ընթացող WTA-ի երկրորդ կիսաեզրափակիչում բելառուս թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն հաղթանակ տարավ Ռուսաստանի ներկայացուցիչ Վերա Զվոնարյովայի նկատմամբ:
Մրցավեճը տևեց 1 ժամ 42 րոպե և ավարտվեց 6:2, 6:3 հաշվով:
Ազարենկոն ընտրել էր պաշտպանական մարտավարություն` նահանջելով հետին գիծ և գրոհների հրավիրելով Զվոնարյովային: Եզրափակիչում Բելառուսի ներկայացուցչին սպասում է լուրջ մրցակից` ի դեմս Պետրա Կվիտովայի:









































