Այսօր` հոկտեմբերի 29-ին շախմատի Մ-16 տարեկանների հավաքականը Թուրքիայում ընթացող միջազգային օլիմպիադայի 7-րդ տուրի շրջանակներում ոչ-ոքի խաղաց Իրանի հավաքականի հետ: Մրցավեճն ավարտվեց 2:2 հաշվով: Այսպիսով, մեր ընտրանին զիջեց առաջին հորիզոնականը ռուսներին:
Կարեն Գրիգորյան – Իդանի Պոույա 1:0
Հովհաննես Գաբուզյան – Ջավանբախտ Նիմա 0:1
Տիգրան Հարությունյան – Կոուսարինիա Ամիր 0:1
Արման Միքայելյան – Ասգարիզադե Ահմադ 1:0