Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ կիրակի օրը Վանի նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժել է նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին։
Նշվում է, որ երկրաշարժի արդյունքում ճաք է առաջացել եկեղեցու գմբեթի վրա։
Հիշեցնենք, որ երեկ էլ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ երկրաշարժի պատճառով Վանա լճի մակարդակը մոտ կես մետրով նվազել է, իսկ ջուրն էլ ընդհանուր առմամբ տաքացել է։









































