Պորտուգալիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Բեյրա Մար» – «Բենֆիկա» խաղի ժամանակ տեղի ունեցավ արտառոց իրադարձություն. «Բենֆիկա»-ի խաղացողը խորքից փոխանցում կատարեց դեպի Պարագվայի հավաքականի հարձակվող Օսկար Կարդոսոն, սակայն փոխանցումը ուժեղ էր, և հարավամերիկացին չէր հասնում գնդակին:
«Բեյրա Մարի» դարպասապահը դուրս եկավ դարպասից և գնդակը հեռացնելու փոխարեն հարմար փոխանցում կատարեց Կարդոսոյին, արդյունքում` գնդակը հայտնվեց դարպասում:










































