«Բոսնիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով հոկտեմբերի 28-ին Կալաշնիկով ինքնաձիգից կրակ է բացել Սարաևոյում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ»,– հայտնում է գործակալությունը` հղում կատարելով բոսնիական հեռուստաընկերությանը: Ավելի վաղ ասվել էր, որ տղամարդը սպանվել է, սակայն ստույգ տվյալներով՝ ձերբակալման ժամանակ վիրավորվել է և գտնվում է հիվանդանոցում:
Կրակոցների հետևանքով վիրավորվել էին նաև երկու ոստիկաններ` մեկը գլխից, իսկ մյուսը` ոտքից: Դեսպանատան քարտուղար Սանյա Պեյչինովիչը հաստատել է, որ դեսպանատան մոտ տեղի է ունեցել միջադեպ, սակայն հրաժարվել է մեկնաբանություններ տալ:
Նախնական տվյալներով` տղամարդն իսլամական վահհաբիական ուղղության հետևորդ էր: Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, հղում կատարելով բոսնիական «Դնևնի ավազ» հրատարակչությանը, տղամարդու անունը Մևլիդ Յաշարավիչ է, և նա կապ է ունեցել տեղի իսլամիստների հետ: Պաշտոնապես սա դեռ չի հաստատվել:









































