Ճապոնիայի Խատինոխե քաղաքի քաղաքապետարանի զուգարանում հայտնաբերվել է 40 մլն իեն (526 հազար դոլար) գումարով փաթեթ` մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից տուժածների օգնության համար: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները` վկայակոչելով քաղաքապետարանին:
Գումարը գտել են քաղաքապետարանի աշխատակիցները: Փաթեթին կցված է եղել գրություն. «Խնդրում եմ գումարն ուղարկել Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժից տուժածներին». Ճապոնիայում այսպես են անվանում այս տարվա մարտի 11-ին տեղի ունեցած աղետը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ճապոնիայի Սակադո քաղաքի քաղաքապետարանում անհայտ անձը թողել է 10 մլն իեն (130 հազար դոլար)` խնդրելով դա տրամադրել Տոխոկու շրջանում երկրաշարժից և ցունամիից տուժածներին:









































