Ավարտվեց իսպանական Լա Լիգայի 10-րդ տուրը:
«Սարագոսա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Վալենսիա»-ին: Ունաի Էմերիի սաները, որոնք գերազանց էին մեկնարկել ընթացիկ առաջնությունում, կարծես թուլացրել էին տեմպը, սակայն «Վալենսիա»-ն կրկին հաղթում է, և միակ գոլի հեղինակ է դառնում Խուրդի Ալբան:
«Լևանտե»-ն, որը այս մրցաշրջանում արդեն հասցրել է զարմացնել շատերին` դառնալով իսկական բացահայտում, շարունակում է հաղթարշավը՝ չնայած նրան, որ «Ռեալ Սոսյեդե»-ի հետ հանդիպումը բավական ծանր ստացվեց: Հաղթական գնդակը ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին «Լևանտե»-ի կազմում հեղինակեց Ռուբեն Սուարեսը:
Շարունակում է անդունդը գլորվել «Մալագա»-ն, որտեղ շեյխերի կատարած բազմամիլիոնանոց ներդրումները չեն տալիս սպասվելիք արդյունքը: Այս անգամ «Մալագա»-ն հյուրընկալվելիս պարտվեց Իսպանիայի ընթացիկ առաջնության նորեկ «Ռայո Վալեկանո»-ին:
Ժոզե Մոուրինյոյի սաները շարունակում են գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել: Այս անգամ «Ռեալ»-ի զոհը «Վիլյառեալ»-ն էր: «Դեղին սուզանավ»-ի խաղացողները Մադրիդը լքեցին գլխիկոր` պարտվելով 3:0 հաշվով: Այս անգամ ել «Ռեալ»-ը, ինչպես «Մալագա»-ի դեմ խաղում, առաջին խաղակեսում վճռում է հանդիպման ելքը` երեք գոլերը հեղինակելով 30 րոպեում:
Հետաքրքրություն էր առաջացրել նաև Բիլբաոյի «Ատլետիկ»-ի և Մադրիդի «Ատլետիկո»-ի մրցավեճը: Բասկյան թիմի խաղը, որտեղ դիրիժորի դերում էր հարձակման առաջատար Ֆերնանդո Լիորենտեն, ով իր հաշվին ձևակերպեց դուբլ, ստացվեց:
Ընդհանուր առմամբ գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Սարագոսա» – «Վալենսիա»` 0-1
0-1 Խորդի Ալբա (82′)
«Խետաֆե» – «Օսասունա»` 2-2
0-1 Բալդե (7′), 1-1 Դանիել Գուիսա (62′), 1-2 Բալդե (66′), 2-2 Դանիել Գուիսա (77′)
«Լևանտե» – «Ռեալ Սոսյեդադ»` 3-2
0-1 Դանի Էստրադա (4′), 1-1 Նանո (56′), 2-1 Վալդո (61′), 2-2 Ինիգո Մարտինես (86′), 3-2 Ռուբեն Սուարես (90+2’)
«Ռայո Վալեկանո» – «Մալագա»` 2-0
1-0 Պեդրո Բոտելիո (7′), 2-0 Ռաուլ Տամուդո (70′)
«Մալիորկա» – «Սպորինգ»`1-2
1-0 Գոնսալո Կաստրո (16′), 1-1 Մատե Բիլիչ (49′), 2-1 Ժոաու Վիկտոր (ինքնագոլ, 65′)
«Ռեալ» – «Վիլյառեալ»` 3-0
1-0 Կարիմ Բենզեմա (6′), 2-0 Կակա (11′), Անխել դի Մարիա (30′)
«Ատլետիկ Բիլբաո» – «Ատտլետիկո Մադրիդ»` 3-0
1-0 Ֆերնանդո Լյորենտե (61′), 2-0 Ֆերնանդո Լյորենտե (71′), 3-0 Գաիսկա Տոկերո (75′)
«Էսպանյոլ» – «Բետիս»` 1-0
1-0 Վալտեր Պանդիանի (75′)








































