Ամերիկյան տնտեսությունը վերջին եռամսյակում ցույց տվեց մի փոքր աճ, որը, սակայն, երկու անգամ գերազանցում է նախկին եռամսյակի ցուցանիշները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱՄՆ-ի տնտեսությունն աճ է ապրել 2,5 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակում ցուցանիշը 1,3 տոկոս է եղել:
Վերլուծաբանների կարծիքով՝ նոր ցուցանիշները հույս են ներշնչում, որ տնտեսության անկումն այլևս չի կրկնվի:










































