Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Քանի դեռ չի կորել բարակող առանցքը

Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո իրավիճակը աղետից տուժած շրջաններում բավական հակասական է: Թուրքիայի իշխանությունը հայտարարում է, թե ունակ է իր ուժերով հաղթահարել աղետի հետևանքը և իրականացնել փրկարարական աշխատանքներ, սակայն մյուս կողմից՝ աղետի գոտում արդեն ցույցեր են իշխանական անտարբերության դեմ:

Ցուցարարները պահանջում են ուշադրություն, պահանջում են օգնություն, առաջին անհրաժեշտության օժանդակություն, աղետից հետո անհրաժեշտ տարրական պայմաններ: Ու այստեղ, շատերի դիտարկմամբ, առաջանում է մի շատ նուրբ հարց՝ Թուրքիայի աղետի այդ գոտին հիմնականում քրդաբնակ է, ինչպես արևելյան Թուրքիան ամբողջապես: Իսկ թե ինչ վերաբերմունք ունեն թուրքերը քրդերի հանդեպ, Թուրքիայի իշխանությունը քրդերի հանդեպ՝ պարզ է բոլորին: Եվ իրավիճակը էլ ավելի պատկերացնելու համար ցցուն օրինակ է թուրքական հեռուստատեսության հաղորդավարուհիներից մեկի հրապարակավ հայտարարությունը, թե երկրաշարժը տեղն էր քրդերին, որոնք ոստիկանության վրա քարեր են գցում:

Այդ ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ աղետի գոտու հանդեպ իշխանությունը միտումնավոր կերպով է ուշացնում անհրաժեշտ ուշադրությունը, քանի որ այնտեղ քրդեր են: Ասել, թե այդ դեպքում վերաբերմունքը անմարդկային է՝ թերևս կնշանակի շատ քիչ բան ասել: Աղետից տուժել են Թուրքիայի քաղաքացիներ, ու կարևոր չէ, թե նրանք ինչ ազգություն ունեն, որովհետև նրանք բոլորը առաջին հերթին մարդ են: Բայց Թուրքիայի կառավարությունը սեփական քաղաքացիներին բաժանում է տարբեր կարգերի և որոշում է, թե որ կարգի հանդեպ ինչ ուշադրություն է պետք:

Ինչի՞ համար էր այս նկարագրությունը, չէ՞ որ մենք մեր խնդիրներն ունենք և մեր հոգսերը, որ մի բան էլ թուրքական խնդիրներով տապակվենք: Բայց բանն այն է, որ մեր խնդիրներն ու թուրքական այս իրավիճակը բավական շատ ընդհանրություններ ունեն: Բանն այն է, որ եթե Թուրքիայի իշխանությունն այդ անմարդկային սորտավորումն անում է իր քաղաքացիների, բայց տարբեր ազգությունների պատկանող քաղաքացիների միջև, ինչը իհարկե ևս անընդունելի է, բայց ինչ-որ տեղ հասկանալի, ապա Հայաստանի իշխանությունը կարծես թե սորտավորում է հայերին, հայ հայաստանցիներին: Խոսքը վերջին օրերին իշխանության ուժեղացված քարոզարշավն է բանակի խնդիրների մասին բարձրաձայնող հասարակական նախաձեռնությունների դեմ, որոնց որակում են որպես օտարերկրյա պատվեր կատարող անհայրենիք մարդիկ: Ինքներդ համեմատեք թուրքական իշխանության ու Հայաստանի իշխանության գործողությունները:

Սեփական քաղաքացիների սորտավորումը, ըստ քաղաքական նպատակահարմարության, հետադիմական, բարոյական ու մարդկային որևէ հիմնարար արժեքից զուրկ իշխանության վարք է: Եվ այս առումով ուղղակի ցավալի է, որ անկախ Հայաստանի իշխանությունը շատ քիչ բանով է տարբերվում կամ գրեթե չի տարբերվում թուրքական իշխանությունից, թուրքական իշխանության սորտավոր մտածողությունից: Հիմքում նույնն է, առանցքը նույնն է, պարզապես կյանքի տարբեր դրվագներում, քաղաքական նպատակահարմարության վրա հիմնված այդ սորտավոր մոտեցումը ունենում է տարբեր երևութական արտահայտություններ, տարբեր երանգներ ու դրսևորումներ:

Թուրքիայի դեպքում ամեն ինչ հասկանալի է, և այդ երկիրը ո՛չ ինքը պատրանքներ ունի իր քաղաքակրթական պոտենցիալի հետ կապված, ո՛չ էլ որևէ այլ երկիր: Թուրքիան հզոր տերություն է, բայց այդ հզորության տակ չկա քաղաքակրթական համարժեք արդիական հենք, ու դրանով հարցը որոշակիորեն փակվում է, սորտավոր մտածողությունը դառնում օրինաչափ, բնականանում: Սրա մասին մտածելը թուրքերի խնդիրն է, թող իրենք էլ մտածեն: Սակայն Հայաստանի վիճակը բոլորովին այլ է: Հայաստանը լինելով տնտեսապես և քաղաքականապես թույլ՝ քաղաքակրթական հենքի առումով բավական մեծ պոտենցիալ ունեցող երկիր է, որը քսան տարի առաջ սկսելով անկախության ճանապարհը՝ թե՛ ինքն էր բավական լուրջ և հիմնավոր հավակնություններով լեցուն, թե՛ այդ առումով բավական լուրջ ակնկալիքներ ուներ աշխարհը: Ահա այդ տեսանկյունից է, որ Հայաստանում ներկայումս իշխող մտածողության այդ նույնությունը թուրքական սորտավոր աշխարհընկալման և մտածողության հետ դառնում է շատ ցավալի, հիասթափեցնող, որովհետև մեր քաղաքակրթական հենքը տալիս է որակապես այլ մտածողության զգալի նախադրյալներ, զգալի պոտենցիալ, հիմք, ու երբ այդ ամենի տեղում լինում է այն, ինչը կա Թուրքիայի իշխանության պարագայում, մնում է միայն ափսոսալ կորսվող տարիների և կորսվող ռեսուրսների համար:

Բայց ափսոսանքը իհարկե այն չէ, ինչ պետք է այս իրավիճակում: Այս իրավիճակում պետք է լրջորեն մտածել առկա այդ իրողության մասին, քանի դեռ մենք չենք կորցրել մեր քաղաքակրթական ռեսուրսը, քաղաքակրթական պոտենցիալը, քանի դեռ բարակել, սակայն դեռ շարունակում է մեզ պահել մեր քաղաքակրթական առանցքը և քանի դեռ քաղաքական կոնյունկտուրայից բխող սորտավոր մտածողության գերիշխանությունը Հայաստանում չի դարձել օրինաչափություն ու չի բնականացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում