Իսպանական «Բարսելոնա»-ի ավագ Կառլես Պույոլը բաց կթողնի Լա Լիգայի շրջանակներում կայանալիք վաղվա հանդիպումը ` «Գրանադա»-ի հետ` մրցակցի հարկի տակ: Աշխարհի չեմպիոնի մոտ հայտնաբերվել է աճուկային վնասվածքի հետևանքով ցավի սրացում:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով՝ «Գրանադա»-ի հետ հանդիպումը բաց կթողնի նաև Խերարդ Պիկեն:






































