Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են «Չենք լռելու» նախաձեռնությունից, նախօրեին խորհրդի անդամների և պաշտպանության փոխնախարար Վ. Գասպարյանի հետ կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, իրենք առաջարկել են տարին մի քանի անգամ Հայաստանի բոլոր զորամասերում ծառայող զինվորների ուժերով իրականացնել անտերության մատնված մեր սրբավայրերի շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ:
Վ. Գասպարյանը դրական է արձագանքել`խոստանալով կազմակերպել այդ գործընթացն ամենաբարձր մակարդակով: Նա ասել է, որ կառաջարկի պաշտպանության նախարարին համապատասխան հրաման արձակել:
Ի դեպ, նախաձեռնությունն էլեկտրոնային տարբերակով այսօր պաշտպանության նախարարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության 2007թ. մարտի 15-ի որոշմամբ սահմանված Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը:









































