Իտալական «Ինտեր»-ի ավագ Խավիեր Ձանետտին հարցազրույց է տվել չորեքշաբթի երեկոյան ՉԼ-ի շրջանակներում Ֆրանսիայի առաջնության գործող չեմպիոն «Լիլլի» դեմ տարած հաղթանակից հետո (0-1).
«Հազարդը մի ֆուտբոլիստ է, ում խաղը ես շատ եմ հավանում և գիտեմ, որ «Ինտեր»-ը ցանկանում է ձեռք բերել նրան: Իմ կարծիքով՝ հիմա Էդենը գտնվում է խաղային այնպիսի մակարդակում, որ կարող է իր կարիերան շարունակել «Ինտեր»-ում»,- նշել է արգենտինացին: