Առատ տեղումների պատճառով Կենտրոնական Ամերիկայում առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասնում է 103 -ի: Ինչպես հայտնում է Associated Press-ը, Գվատեմալայում զոհվել է 38 մարդ, Սալվադորում` 32, Հոնդուրասում` 15, Նիկարագուայում` 13, Կոստա Ռիկայում` 5:
Առատ տեղումները Կենտրոնական Ամերիկայում սկսվել են դեռևս մեկ շաբաթ առաջ: Տարածաշրջանում ջրով են ողողվել ավտոճանապարհները, քանդվել են կամուրջները, հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Բացի այդ, գետերը դուրս են եկել հունից, որի հետևանքով ջրով են ողողել գյուղատնտեսական մեծ տարածություններ:
Փորձագետների համար մտավախության տեղիք է տալիս Նիկարագուայում Մանագուա լճի բարձր մակարդակը, որի հարավարևմտյան ափին գտնվում է երկրի համանուն մայրաքաղաքը: Իշխանությունները լճի մոտակայքում ապրող 600 ընտանիքների համար արդեն ապաստան են պատրաստել:









































