Այսօր փորձեցինք պարզել, թե ո՞րն է եղել Արարատ քաղաքի բնակիչ, 16-ամյա աղջկա ինքնասպանության պատճառը: Հիշեցնենք, որ երեկ Արարատ քաղաքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 16-ամյա մի աղջնակ, ինչի առթիվ կատարվում է նախաքննություն:
Արարատի ոստիկանության քննչական բաժնի պետ Ռաֆիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեր ոչ մի հարցին չի կարող պատասխանել: Իսկ ոստիկանության լրատվական բաժնից մեզ հետ զրույցում ասացին, որ նախաքննություն է ընթանում, և այս պահին դեռ ոչ մի վարկած չկա, կպարզվի նյութերի նախապատրաստման փուլում:
Մեր հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի առավել մանրամասն տեղեկություն ստանալ, պատասխանեցին, որ ամենայն հավանականությամբ հուղարկավորությունից հետո:









































