Եմենի հարավում օդային հարվածի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի եմենյան բջջի` ԶԼՄ-ների հետ համագործակցության բաժնի ղեկավար Իբրահիմ Ալ-Բաննան:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Եմենի իշխանությունները հայտնել են, որ Ալ-Բաննան զինվորականների կողմից փնտրվող ամենավտանգավոր զինյալներից մեկն էր:
Տեղի բնակիչները պատմել են, որ նրա սպանությունից հետո անհայտ անձինք՝ ամենայն հավանականությամբ նույն խմբավորման գրոհայինները, պայթեցրել են այդ շրջանի գազատար խողովակները:










































